Հրայր Թովմասյանի շուրջ զարգացումը բացահայտ ահաբեկում է. Ավետիք Իշխանյան

Որևէ պետության մեջ մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե որևէ անձի կամքի շնորհիվ, որ, պայմանական ասած՝ բարի թագավորը մեր յուրաքանչյուրի իրավունքները կպաշտպանի, այլ պետական անկախ կառույցներով… Եվ երբ այդ պետական կառույցները չեն գործում, խոսել մարդու իրավունքների մասին՝ անհիմն է»:

168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով առհասարակ Հայաստանում մարդու իրավունքների և, մասնավորապես, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, իրավունքների պաշտպանությանը:

Իրավապաշտպանը կարծում է, որ Հայաստանում մինչև երկու հազար տասնութ թվականի իշխանափոխությունն այդ իմաստով մեծ հարցեր են եղել, քանի որ պետական կառույցները կախվածության մեջ են եղել գործադիրից, բայց ոչ բոլորը, բայց, փաստորեն, իշխանության եկած նոր ուժը ոչ միայն չհանդուրժեց, որ կարող են լինել առանձին, անկախ դատավորներ, այլև գնաց այդ պետական կառույցների ու հատկապես՝ Սահմանադրական դատարանի, կատարյալ ոչնչացմանը:

«Հիմա Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում 1 անձի վոլյունտարիզմի քաղաքականություն: Մեր հասարակությունը, ցավոք սրտի, ոչ թե ուզում է զարգացնել պետական կառույցները, այլ փնտրում է փրկիչ, լավ թագավոր»,- ասել է Ավետիք Իշխանյանը:

Իրավապահ մարմինները, ըստ նրա, կատարում են Փաշինյանի հրահանգը:

Հարցին, թե իրավապաշտպան կառույցները Հայաստանում քաղաքականացվա՞ծ են, Ավետիք Իշխանյանը պատասխանել է՝ ցավոք, հիմնականում՝ այո:

Արձագանքելով Հրայր Թովմասյանի այն արտահայտությանը, թե ինքը լռում է, չի մանրամասնում, թե ինչ է կատարվել ու կատարվում իր շուրջ՝ մտահոգվելով երկրի վարկանիշի մասին, իրավապաշտպանն ասել է.

«Թող ինձ ների Հրայր Թովմասյանը, բայց եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ այսօրվա հերոսը կլինի ինքը, ես, ճիշտն ասած, չէի հավատա: Բայց ժամանակն է իրականում ցույց տալիս, թե ովքեր են մեծ-մեծ խոսողները, և ովքեր են գործողները: Եվ նրա ասածը ճշմարտություն է»,- ասել է Ավետիք Իշխանյանը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *