Ղազախստանի իշխանությունները ժամանակ են տվել վարորդներին արտերկրից ներկրված ավտոմեքենաների խնդիրը լուծելու համար

Վարորդներին ժամանակ է տրվել լուծելու արերկրից ներկրված մեքենաների հարցը, համարում է պատգամավոր Նուրլի Այթիեւան, հաղորդում է «Կազինֆորմ»-ը:

«Ես հասկանում եմ, որ հայկական, ղրղզական, ռուսական համարանիշերով ավտոմեքենաների գնումն անհրաժեշտ միջոց էր մեր ավտոսիրահարների համար. նրանց գրավել էր էժան գինը: Առհասարակ, դրա հիման վրա սոցիալական հիմնախնդիր ստեղծելը, ըստ իս, ճիշտ չէ: Բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ չեն գնի այդպիսի մեքենաներ:

Որոշ մարդկանց համար այդպիսի մեքենայի առկայությունը գումար վաստակելու միջոց է, որոնք զբաղվում են մասնավոր փոխադրմամբ: Ավտոմոբիլիստների հիմնական զանգվածը ցանկացել է թարմացնել մեքենան, օգտագործել այն տան համար, անգամ փոքր բիզնես վարելու համար: Երկրի ղեկավար Քասիմ Ժոմարտ Տոկաեւը շատ ճիշտ է ասել, որ պետք է հասկանալ, իրավիճակին տալ իրավական լուծում:

Այդուհանդերձ, մարդիկ, որոնք պատասխանատու են դրա համար, կարծում եմ, օբյեկտիվ կգտնվեն, այդ իրավիճակը կըմբռնեն: Դեռ ավելին, հաշվառելու համար կտրամադրվի բանականին երկար ժամկետ՝ 1 տարուց ավելի»,-նշել է պատգամավորը:

Ավելի վաղ երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի քսանչորսին Կառավարության ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալիս նշել է, որ երկրում կան խնդիրներ այն ավտոմեքենաների հետ կապված, որոնք ներկրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից, որոնք ժամանակին չեն հաշվառվել:

Ղազախստանի Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարությանը մեկամսյա ժամկետում տալ ստեղծված իրավիճակի իրավական լուծումը: Այդ հարցը լուծելու համար Կառավարությունը 1 ամսվա ընթացքում մեկանգամյա կարգով պետք է ապահովի 2020 թվականի փետրվարի մեկի դրությամբ ԵԱՏՄ երկրներից անձնական օգտագործման համար Ղազախստանի քաղաքացիների կողմից մեքենաների ժամանակավոր գրանցումը:

Մինչեւ 2021 թվականի մարտի մեկը ավտոսեփականատերերը պետք է վճարեն մաքսատուրքեր կամ դուրս բերեն մեքենան երկրից, կամ կատարեն օրենքով չարգելված այլ գործողություններ:

Իր ելույթի վերջում երկրի նախագահը հանձնարարել է կառավարությանը դադարեցնել այլ երկրներից ավտոմեքենաների անօրինական ներկրումը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *