Մազաթափություն. ինչպես լուծել խնդիրը 10 օրվա ընթացքում

Steptohealth.ru կայքը գրում է, որ չնայած խանութներում կարելի է գտնել մազաթափության դեմ պայքարող բազում միջոցներ, սակայն պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել՝ մազերին փայլ և գեղեցկություն հաղորդելու նպատակով:

Մթերքներ, որոնք պետք է ներառել սննդակարգում

Շատ կարևոր է ավելացնել այն մթերքների օգտագործումը, որոնք հարուստ են երկաթով, սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով և օմեգա-3 թթուներով: Սրանք օգտակար են ու կանխարգելում են մազաթափությունը:

Ամենօրյա սննդակարգը պետք է ներառի

Տասը բաժին բանջարեղեն

Երկուսից չորս բաժին միրգ

Չորսից հինգ բաժին լոբազգիներ կամ կաթնամթերք կամ երկուսից երեք բաժին միս

սպիտակուց, որը պարունակում է ձուկը, ձուն, ավոկադոն, ընդեղենը, արևածաղիկը

Աշխատեք սննդակարգը բազմազան դարձնել, որ այն բաղկացած լինի բազմաթիվ մթերքներից:

Խթանեք գլխի մաշկը

Սա մազերի վերականգնման ու աճի բանալիներից ևս մեկն է:

Օգտագործեք փափուկ սանր՝ գլխի մաշկը խթանելու համար, ամեն առավոտ և գիշեր: Սանրով հիսուն շարժում արեք` մազերի արմատներից հասնելով մինչև ծայր:

Գլխի մաշկը մերսեք մատների միջոցով: Դա լավացնում է արյան շրջանառությունը: Մերսման համար կարող եք օգտագործել նաև ձիթապտղի կամ կոկոսի յուղ:

Կտրեք մազերի ծայրերը

Եթե նկատել եք, որ մազերը դարձել են չոր, անկյանք, կորցրել են փայլը, ավելի լավ է կտրել ծայրերը: Մազերը կտրելու դեպքում դրանք ավելի լավ են հագենում թթվածնով, ինչը նպաստում է դրանց առողջ զարգացմանը:

Մեդիտացիան կկանխարգելի մազաթափությունը

Մեդիտացիան օգնում է հաղթահարել սթրեսը ու դրանով իսկ կանխարգելել մազաթափությունը: Մազերն առողջ և ուժեղ կերևան:

Բնական կոկտեյլ

Բնական յոգուրտի կեսը լցրեք բլենդերի մեջ, խառնեք երկու ճաշի գդալ հացահատիկի հետ: Կոկտեյլը պատրաստ է:
Այն խմեք ամեն օր: Արդյունքում՝ մազերը կստանան իրենց անհրաժեշտ սպիտակուցներ, վիտամիններ եւ հանքանյութեր:

Ինչից է պետք խուսափել

Լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խուսափել վնասակար մթերքների, ինչպես նաև՝ ագրեսիվ քիմիական միջոցների օտգագործումից: Խուսափեք երկար ժամանակ արևի տակ մնալուց, վարսահարդարիչից, ինչպես նաև՝ արդուկից:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *