Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը «Սանասարյան հան» շենքի իրավունքների համար

Թուրքիայի կառավարությանը կից Հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլում գտնվող հայկական Սանասարյան տուն (Sanasaryan Han) անշարժ գույքի համար երեսունհինգ տարով վարձակալության մրցույթ էր կազմակերպել: Այս մասին հայտնում է bianet.org կայքը:

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել ժամանակին հայ համայնքին պատկանող, հետագայում բռնագրավված շինության վերաբերյալ: Ներկայումս շինության սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի սահմանադրական դատարանում:
Պատրիարքարանը հայտարարության մեջ ասել է, որ դատական գործընթացի ավարտից առաջ Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից հայտարարված մրցույթը հակաօրինական է:

Ասվել է, որ մրցույթն ու դրան հաջորդող փուլերը ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ հայ համայնքի իրավունքները վերականգնելու պահանջի վրա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, այժմ որոշում է կայացվել, որ հայկական այս շինությունը շահագործվելու է որպես հինգաստղանի հյուրանոց: Շենքի վերակառուցման համար տեղի ունեցած մրցույթում հաղթած կազմակերպությունն իրավունք է ստացել շենքը շահագործել որպես հյուրանոց երեսունհինգ տարի ժամկետով:

«Սանասարյան հան» շինությունը կառուցվել է 1881 թվականին ստամբուլում`էրզրումահայ բարերար ու վաճառական Մկրտիչ Սանասարյանի կողմից:

Շենքի ստեղծման նպատակն է եղել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտներ ապահովելը:
Ստեղծումից հետո շենքի կառավարումը փոխանցվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքարանին:

Հազար ինը հարյուր երեսունականների կեսերին հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև`տնտեսական խնդիրներ քննող դատարան:

Երկու հազար տասնութ թվականին դատարանը որոշում էր կայացրել շենքը վերադարձնել հայ համայնքին:

Դատական գործի 1-ին փուլում դատարանը մերժել էր համայնքի պահանջը, ինչից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան ու շահել դատը: Սակայն Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով դատական որոշումը կրկին բեկանվել էր, և շենքի սեփականության իրավունքը փոխանցվել էր վարչությանը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *