Պոմպեոն դիվանագիտական շրջագայություն կանցկացնի հետխորհրդային տարածաշրջանում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի քսանիննից փետրվարի չորսը կայցելի Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան և Ուզբեկստան և հանդիպումներ կունենա այս երկրների կառավարիչների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը:

Մինչև այս շրջագայության սկսվելը, Պոմպեոն նախ կգնա Լոնդոն, կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հետ, որ «հաստատի Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալուց հետո իրենց յուրահատուկ հարաբերությունները եւ քննարկի առևտրային կապերի խորացումն ու ծավալումը»:

Այնուհետև հունվարի երեսունին պետքարտուղարը կայցելի Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, արտգործնախարար Վադիմ Պրիստայկոյի ու պաշտպանության նախարար Անդրեկ Զագորոտնյուկի հետ, որ ընդգծի «Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն եւ ինքնիշխանությանը»:

«Պետքարտուղարը կմասնակցի նաև Միխայլովյան եկեղեցում Դոնբասի զոհերի հիշատակին ծաղկեփնջեր դնելու արարողությանը, կհանդիպի հոգևոր, հասարակական, գործարար շրջանների կառավարիչների հետ»,-ասված է պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Փետրվարի մեկին Պոմպեոն կայցելի Մինսկ, կհանդիպի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ:

Պետդեպարտամենտը այցի նպատակը բնութագրել է որպես «ԱՄՆ-ի կողմից անկախ, կայուն, բարգավաճող Բելառուսին ԱՄՆ-ի հավատարմության ընդգծում եւ երկկողմանի հարաբերությունների կարգավորման ձգտում»:

Մինսկից հետո Պոմպեոն կայցելի Նուր-սուլթան, որտեղ կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, հանրապետության 1-ին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ու արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ, որ հաստատի «ընդհանուր ձգտումը Միջին Ասիայում խաղաղություն, բարգավաճում ու անվտանգություն հաստատելու գործում»:

Փետրվարի երկուսից երեքը պետքարտուղարը կայցելի Տաշկենդ, որտեղ կհանդիպի Ուզբեկստանի նախագահ Շովկատ Միրզիյեևի և արտգործնախարար Աբդուլազիզ Կամիլովի հետ, որպեսզի ընդգծի «ԱՄՆ-ի աջակցությունը Ուզբեկստանի բարեփոխումներին և ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Տաշքենտում Պոմպեոն կմասնակցի նաև С5+1 կազմակերպության անդամ երկրների նախարարական քննարկմանը, որին կմասնակցեն նաև Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ու Ուզբեկստանի արտգործնախարարները: Հանդիպման ժամանակ Պոմպեոն մտադիր է քննարկել ԱՄՆ-ի`Միջին Ասիայում նոր ռազմավարությանը համապատասխանող ուղիները`տարածաշրջանը զարգացնելու համար:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *