ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնվել է ԳՐԻՉԻ հայտնի միջադեպի տեսանյութը

Երեկ Սյունիքի մարզի Կապան քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ հինգժամյա ասուլիսի ժամանակ լրագրողների կողմից հարց բարձրացվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին։

Երեկոյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե Երևան հասնելուն պես կհրապարակի փաստեր Հրայր Թովմասյանի մասին, սակայն քիչ հետո պարզ դարձավ, որ վարաչպետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մնալու է Կապանում։

Այսօր կեսօրին Վարչապետը հրապարակեց խոստացված փաստը․ Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի, թե այն աղբանոցը նետե՞մ, թե չէ:

Ի վերջո, մտածեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:

Այս հայտարարությունը բուռն քննարկման առիթ դարձավ, շատերը անդրադարձան նյութին՝ հնչեցնելով տարատեսակ մեկնաբանություններ։

Սակայն համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես է իսկապես կորել Փաշինյանի գրիչը և Հրայր Թովմասյանը իր գրչը առաջարկել նրան։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *