Սամվել Բաբայանի սենսացիոն հայտարարությունը․ Չլիներ Փաշինյանը հանձնած կլինեին Արցախը

Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե ՀՀ-ում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլ նաև Արցախը։- Սամվել Բաբայան։

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք ընտրությունների վերաբերյալ գրառում է կատարել՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցալուծում։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը՝

Հետաքրքիր իրադրություն է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախկին իշպանություններից ստացած ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։

Վերջապես պետության ղեկավարի, գլխավոր բանակցողի անունի շուրթերից հնչեց, որ բանակցությունների հիմքում ընկած է ազատագրված տարածքների հանձնումը, և որ նախորդ երեք նախագահները բանակցություններ են վարել հենց այս համատեքստում։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլ նաև Արցախը։

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *