Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի ու Կիմմո Կիլջունենի հայտարարությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.
«Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը ու վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների եւ իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը»:
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը ու Կիմմո Կիլջունենը հունվարի երեսունմեկին հայտարարություն են տարածել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Հայտարարությունում նշվում է, որ մինչ հիմա Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Խորհրդարանը գործել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերին համահունչ:
«Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ինքնակամ վաղ կենսաթոշակի անցնելու նախաձեռնության համար կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ եվրոպական չափանիշների համապատասխան, վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք լինի լիովին կամավոր սկզբունքի հիման վրա։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝