Քոչարյանի վերջին հույսը…Երկրորդ նախագահը հրաշալի գիտակցում է…

Վերաքննիչ դատարանում երեկ ընթանում էր սահմանադրական կարգը տապալելու ու առանձնապես մեծ չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործով դատախազության բողոքը։

Դատախազությունը բողոքարկել էր նախաքննական նյութերի ամբողջ փաթեթը Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու 1-ին ատյանի դատարանի որոշումը։

Նիստի սկզբում Քոչարյանի պաշտպանական թիմը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի փետրվարի երեքին։

Ինձ մոտ կասկածներ են առաջացել, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը կայացնելիս՝ Դուք կա՛մ խորհրդակցել եք, կա՛մ Ձեզ օգնել է Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, կա՛մ այդ ակտը կայացնելիս՝ վերջինս այն հեղինակել կամ համահեղինակել է․

Վերաքննիչ դատարանում, դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին, ասել է պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը:

Պաշտպանները հիշատակել են, մասնավորապես, այն դատական նիստը, որի ընթացքում Արմեն Դանիելյանը Քոչարյանին ու նրա Փաստաբանական թիմի անդամներին թույլ չի տվել ելույթ ունենալ։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *