Եվրախորհրդարանի հույն պատգամավորը ելույթի ժամանակ պատռել է Թուրքիայի դրոշը

Եվրախորհրդարանի հույն պատգամավորը ելույթի ժամանակ պատռել է Թուրքիայի դրոշը։

Yerkir.am-ը գրում է․ ԵԽ պատգամավոր հույն Իոաննիս Լագոսը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ընթացող ԵԽ նիստի ընթացքում, որտեղ քննարկվում էր «Հունական կղզիներում մարդկանց դրությունը» խորագրով զեկույցը, ելույթի ժամանակ պատռել է թուրքական դրոշը:

Եվրախորհրդարանի հույն պատգամավորը ասաց, որ փախստականներն անընդհատ հարձակումներ են գործում ու ապա ավելացրեց.

«Մյուս կողմից էլ կա Թուրքիան, որն անում է ամենը, ինչ ցանկանում է: Դեպի մեր երկիր փախստականների հոսք է գալիս: Ահա թուրքական դրոշը և ահա թե ինչ են անում դրա հետ՝ պատռում, գցում են: Արդեն պետք է սրան վերջ տանք»:

Դեպքին անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, ով թվիթերյան իր էջում գրում է.

«Թե ինչպես են մեր փառահեղ դրոշի նկատմամբ գցված ձեռքերը կոտրվում, ծովում խեղդվում՝ ամենալավը այս ռասիստ գլուխները գիտեն: Եվրոպայի փչացած, ռասիստ երեխաները թող իմանան իրենց չափը: Եվրոպան արդեն պետք է ասի «Կանգնի՛ր» իսլամաֆոբիային և ռասիզմին:

Մեր դրոշը շարունակելու է ամենուրեք փառքով ծածանվել: Ակնկալում ենք, որ ԵԽ-ն այս ծաղրածուի վերաբերյալ անհրաժեշտ գործողություններն անի», – ասել է թուրք նախարարը:

Հիշեցնենք, որ հույների ու թուրքերի դարերից եկող թշնամությունը շարունակվում է մինչ օրս: Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Թուրքիան շարունակ տարածքային (կղզիների) վեճ է ուենենում հույների հետ, Թուրքիայում երբեմնի հունական մեծաքանակ համայնքը բռնաճնշումների հետևանքով գրեթե վերացել է (այսօր հաշվվում է մոտ 1500 հույն):

Իսկ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները լարվել են մասնավորապես Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում իրականացվող ապօրինի հորատման և որոնողական (նավթագազային հանքերի) աշխատանքների պատճառով:

Տեսանյութը՝ ստորև

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *