Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի նամակը Նիկոլ Փաշինյանին՝ Նիկոլ Փաշինյանը ուղղել է Ազգային անվտանգության ծառայություն։
Այսինքն՝ ԱԱԾ-ն պետք է այս նամակը ուսումնասիրի և այնտեղ, եթե գտնվի որևէ բան, որը կարող է հանդիսանալ խթան հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը, ապա դա իրականություն է դառնալու։
Հոկտեմբերի 27-ի գործը կարող է վերաբացվել։
Արդեն իսկ կարելի է ասել ոչ թե կարող է, այլ ամեն ինչ գնում է դրան, որպեսզի այդ գործը վերաբացվի և ամբողջությամբ բացահայտվի, քանի որ երկրի բարձրագույն պաշտոնյաների կյանքին վերջ տալով, Հայաստանի Հանրապետությունը կործանման եզրին տանելով, ոմանք, որ մտածեցին, թե պլստացին և ամեն ինչ այդպես գնաց, ո՛չ դա այդպես չէ։
Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը նամակ էր ուղղել Նիկոլ Փաշինյանին։
Պատրաստակամություն էր հայտնել, որ աջակցի հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը և արժանի կերպով հանգուցալուծմանը։
Տեսանյութը դիտեք ստորև՝