Խոսքեր, որոնք պայթեցրին երկիրը․ ԿԵՑՑԵՍ

ժողովու՛րդ, ես չգիտեմ պատմությունը ինչպես է դասավորվել, ես չգիտեմ, թե տասը, քսան, երեսուն տարի հետո ինչ են խոսելու, ի՞նչ է գրվելու, բայց որ մենք այս մարդու շնորհիվ փոխվեցինք այդ հաստատ իմացեք։

Ընկերնե՛ր, մենք մարտի մեկ ենք տեսել, մեր քաղաքում տանկեր են եղել, մեր քաղաքում գնդակահարել են մարդկանց, մեր քաղաքում ընդդիմության ցույց են դաժանորեն ցրել։

Իսկ այս մարդը կարողացավ քայլելով գալ ամեն մեկի տուն, ամեն մեկի բակ։

Ու ասում էր տղա՛ ջան, աղջի՛կ ջան, եթե ուզում ես կյանքդ փոխես, աման լվանալիս մի դժգոհի, կարտոֆիլ մաքրելիս մի՛ ասա երկիրը երկիր չի, դու՛րս արի, խոսի՛ր, ընդվզի՛ր։

Այս մարդու շնորհիվ փոխվեց շատ բան ու հիմա ես չգիտեմ պատմության գուշակում անելը ապուշություն է միգուցե, բայց մենք փոխվեցինք, մենք չենք տեսնում էլ այդ դեմքերին։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *