ՀՀԿ-ի մեռելաբուծարանը․ Մուտքը միայն ճերմակ մեխակներով
Մերժված ՀՀԿ-ի էլիտան խիստ մտահոգ է, որ քաղաքական դիակների հավաքատեղի դարձած կուսակցության գրասենյակ մտագոհ այլ անձինք չեն այցելում։ Այսուհետ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան:
«Ընդունարանին կարող եք դիմել ձեր հարցերով ու ձեզ անհանգստացնող խնդիրներով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն:
Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը ու դրանց հետևողական լուծմանը:
Ընդունարանը չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն ու չի զբաղվելու բարեգործությամբ, տեղեկացնում է ՀՀԿ գրասենյակը»,- ասված է Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության հայտարարության մեջ։
Սա թերևս այն դեպքն է, երբ հայտարարությունը կարդալիս չգիտես ներվայնանաս, ծիծաղես, թե լաց լինես։ Առանց հուզականության և հեգնանքի, միանգամայն անկեղծ, ժամեր շարունակ փորձեցի այնուամենայնիվ գտնել գեթ 1 օգտակար խորհուրդ, որը ՀՀԿ-ն կարող է տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։
Ցավոք չգտա։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝