Նոր մեղադրանք՝ վարորդ Հրաչյա Հարությունյանին

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանն էլ այս անգամ հայտնվել է Հայաստանի Հանրապետության օրինապահ մարմինների տեսադաշտում։

Նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Ինպես հայտնի է 2013թ․ հուլիսի 13-ին բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, մխրճվել է Ռուսաստանի Դաշնությունում 64 ուղևորի փոխադրող ավտոբուսի մեջ։

Վթարի հետևանքով 18 մարդ կյանքից հեռացել են, 40-ը՝ վիրավորվել։ Այս արարքի համար Ռուսաստանի Դաշնության իրավապահ համակարգը Հրաչյա Հարությունյանին դատապարտեց 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման;

Նրան դատարան էին բերել ծաղկավոր խալաթով, ինչը հայերի շրջանում մեծ ցասում առաջացրեց։

Մեծ աղմուկի և երկու երկրների իրավապահ մարմինների միջև տարաբնույթ բանակցությունների արդյունքում՝ 2017թ․ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները որոշում կայացրին Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխել։

Հուլիսի 20-ին նա վերադարձավ Հայաստան, բայց այստեղ էլ տրանսպորտային միջոցները վարելու համար նա դարձյալ հայտվել է իրավապահների տեսադաշտում։ Այս մասին մասնավորապես պարզեց Ժողովուրդ օրաթերթը։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *