ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար

Այսօր՝ փետրվարի չորսին, արտակարգ դեպք է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ երեք կիլոմետրանոց հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով երեսունից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Ողջ վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։

Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են, իսկ վթարից հետո նոր միայն տեղի ճանշինականները բարեհաճել ու սկսել են աղ ու ավազ լցնել»։

Աղբյուրի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Բոլոր վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են, իսկ վթարից հետո նոր միայն տեղի ճանշինականները եկել եւ սկսել են աղ ու ավազ լցնել»:

Նշենք, որ ճանապարհների տեսանելիությունը վատ է, վարդորդներին հորդորում ենք վարել չափազանց զգույշ։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *