Հարցում․ Հրայր Թովմասյանը արդյոք պետք է հեռանա Սահմանադրական դատարանից

Հրայր Վարդանի Թովմասյան Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարանի նախագահ։

Ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Դարակերտ գյուղում։ 1990-1995 թվականներին սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել իրավաբանի որակավորում։

1996-1998 թվականներին սովորել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում, որտեղ և պատրաստել է թեկնածուական ատենախոսություն։

2000 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով, ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական որակավորում։

1996-2001 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում, որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ։

2001 ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության փոխնախարար։ 1998 թվականից իրականացրել է դասախոսական աշխատանքներ՝ «Ռուս-հայկական /Սլավոնական» պետական համալսարանում և «Գլաձոր» համալսարանում։

Խնդրում ենք մասնակցել թեստ-հարցմանը և հրավիրել ձեր ընկերներին՝

Աղբյուրը՝ MediaNews.site

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *