Վանեցյանը խոսեց հայեր․ Նեմեց Ռուբոն ոստիկանապե՞տ կնշանակի․․․

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր էական հայտարարությամբ հանդես գալ: Երեկ նա, վերջապես, հանդիպեց հայաստանյան ավանդական՝ տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին:

Եվ ուշագրավ է, որ չնայած Վանեցյանը, ի վերջո, հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասինն, բայց էլի փակագծեր չբացեց: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի կողմից հետաքրքիր բացահայտումներ եղան թերեւս հանդիպման վերջում:

Նա մասնավորապես նշեց, որ Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ, բայց մանրամասներ չասաց:

Մեկ այլ ուշագրավ բացահայտում արվեց արդեն նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ, որն այս պահին ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնությունում:

«Մենք պաշտոնական գրություն ենք գրել գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա վերաբացել գործը, բայց գործը վերադարձվել է մեզ:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *