Բաքվի նվերը Հայաստանին. Անհապաղ պետք է օգտվել

ԵԱՀԿ դիտորդներն և ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել են, որ Ադրբեջանի խորհրդարանի Արտակարգ ընտրությունը չի համապատասխանել ժողովրդավարության չափանիշին, ուղեկցվել է բազմաթիվ Ապօրինություններով:

Դրանք հնարավոր էր տեսնել անգամ համացանցում, Թեպետ այդտեղ Թերևս փոքր մասն է այն ամենի, ինչ կատարվել է Ադրբեջանում: Իշխող կուսակցությունը վերարտադրվել է, ինչը եւ սպասելի էր: Խնդիրը այլ է, թե ինչպիսի «անձնային» հարաբերակցությամբ ու որքանով է արտահայտում Ադրբեջանի իշխանության ներսում տեղի ունեցող բանավեճը:

Այդ պայքարի հիմքերից մեկն էլ գուցե այն է, որ Ադրբեջանի ներկայիս արտաքին քաղաքականությունը, որի առանցքում իհարկե արցախյան հարցում մոտեցումներն են, բերել է փակուղային վիճակի: Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը, որ զգալիորեն կառուցված է եղել Արցախի հարցում ռազմական շանտաժի վրա, դեմ է առել քարին:

Իսկ դա կարող է գեներացնել թե ներքին, թե արտաքին խնդիրներ: Իշխանության թեւերը բնականաբար չեն ցանկանում լինել դրա հնարավոր գինը վճարողներ, ու հասունանում է ներքին թեժ դիմակայություն:

Այդ ամենը գործնականում պարգև է Հայաստանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ին Եվրոպա կատարած Այցելության ժամանակ հայտարարեց, որ գրոհը Հայաստանի կամ Արցախի դեմ, նշանակում է գրոհ ժողովրդավարության, մարդու իրավունքի դեմ: Սահմանվեց արցախյան հարցի քաղաքակրթական գինն ու արձանագրվեց, որ արցախ-ադրբեջանական սահմանը գործնականում քաղաքակրթական սահման է: Ու այդ հանգամանքը Ադրբեջանը ընդգծեց նույնիսկ 2020-ի փետրվարի խայտառակ ընտրությամբ:

Առավել մանրամասն դիտեք տեսանյությում.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *