Համաշխարհային դեմքերը դիմել են Փաշինյանին` հոլիվուդյան պրոդյուսերի դեմ «կարված» քրգործի վերանայման խնդրանքով

Համաշխարհային աստղերը դիմել են Փաշինյանին` հոլիվուդյան պրոդյուսերի դեմ «կարված» քրգործի վերանայման խնդրանքով

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Երեւանի ամենայն իրավասության դատարանը ազգությամբ հայ հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին դատապարտել է 5 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման:

Այս քրեական գործը մեծ արձագանք է գտել սփյուռքում. մեր ծանուցումներով, մի շարք համաշխարհային աստղեր նաև նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին այս գործը վերանայելու խնդրանքով: Նշենք, որ գործը կապվում է «Հայբիզնեսբանկի» սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի հետ:

Ստեփան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված խաբեությամբ ուրիշի առանձնապես մեծ չափերի գույքը տիրանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, բայց վերջինս պնդում է, որ Վիտալի Գրիգորյանցը կարողացել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ «գործ կարել» Մարտիրոսյանի վրա:

Հիշեցնենք, որ Ստեփան Մարտիրոսյանը տեւական ժամանակ ԱՄՆ-ում զբաղված է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությամբ, փորձել է կապ հաստատել հայտնի ռեժիսորների հետ ու այդկերպ հանրայնացնել Հայոց ցեղասպանությունը: Նրա լոբբինգի շնորհիվ է, որ նկարահանվեց «Խոստումը» ֆիլմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *