ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ սրճարան Գյումրիում, որտեղ աշխատում են երիտասարդներն ու նրանց ծնողները

Գյումրին սիրում են բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ եղել են այնտեղ։ Գեղեցիկ, ջերմ քաղաքը միշտ ուրախ է հյուրեր ընդունել։

Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն էլ նշել է՝ օրը տոնական է բոլորի համար։ «Սա յուրաքանչյուրի համար դարձավ ապացույց, որ բոլորն ամենակարող են և բոլորը կարող են անել այն, ինչ ցանկանում են: Այսօրվանից սկսվեց ներառականության կերտումը Շիրակի մարզում և սա օրինակ է ողջ հանրապետության համար»,-ասել է Սոֆիա Հովսեփյանը։

Արդեն մեկ տարի Գյումրիում գործում է Հայաստանում առաջին փուռ-սրճարանը, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, ինչպես նաև նրանց ծնողները։

Կենտրոնի առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանքիներին ծառայելն ու ներառական հասարակության կայացմանը նպաստելն է:

«Արեգակ» փուռ-սրճարանը լիովին համապատասխանում է իր անվանը։ Այստեղ ջերմ է, տաք և հաճելի։
22-ամյա Գրիշա Խաչատրյանը սրճարանում աշխատում է արդեն մեկ տարի։

Տղան հաշմանդամություն ունի, բայց դա դրան չի խանգարում հիանալի կատարել իր աշխատանքը։ Այցելուներին նա միշտ օգնում է ընտրություն կատարել, իսկ նրանք սրճարանից հեռանում են գոհ ու վերադառնալու հստակ որոշմամբ։

«Արեգակ» փուռը և սրճարանը հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները բացահայտելու, ներառական միջավայր ստեղծելու, նոր գիտելիքներ տրամադրելու օրինակելի տարածք է, որտեղ մատուցվում են համեղ հացեր, թխվածքներ և սուրճ:

Բացի այդ, այստեղ անչափ համեղ կրուասաններ կան։

Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *