Ալիևին մնացել են հաշված օրեր․ Հեղափոխություն Ադրբեջանում

Երեկ Բաքվում կոշտ ձեւով ցրել են ընդդիմության հանրահավաքը: Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ չնայած թեկնածուների անձեռնմխելիությանը, նրանցից շատերին ծեծել են, տարել ոստիկանություն, իսկ ուշ երեկոյան ավտոբուսով տարել Բաքվի ծայրամաս ու բաց թողել:

Բաքվի քաղաքապետարանն արգելել է ընդդիմության փետրվարի տասնվեցի հանրահավաքը:

Խեղճ ադրբեջանցի լրագրողներն արդեն չգիտեն, թե ինչպես դրական լույսի ներքո ներկայացնեն անցած ընտրությունները: Միակ դրականը, որը փչվում է, Ղարաբաղից փախստականների մասնակցությունն է:

Ճիշտ է, դա 1-ին անգամ չի տեղի ունենում, սակայն ադրբեջանցի լրագրողներն ասում են, որ 1-ին անգամ այդ գործոնը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով: Դա ներկայացնում են որպես իրենց կառավարության մեծագույն ձեռքբերում:

Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են տարբեր խախտումների, այդ թվում՝ լցոնումների արդյունքում:

Ադրբեջանցի ընդդիմադիրները խոստանում են չհանձնվել: Ճիշտ է, նրանցից շատերին նախապես չեզոքացրել էին՝ «թույլ տալով» աշխատել, իսկ հետո «մերկացնելով» արատավոր սխեմաները:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *