Կրիմինալը բանակում պատերազմ է հայտարարել. ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

<< ՎԱՐՊԵՏ ՔՇԻ ԹՈՒՐՔԻԱ, ԵՍ ԴՐԱՆՑ....>>

<<Գիշերով, ցերեկով պիտի մտնեք զորամասեր>> հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ զինվորական դատախազներին, վերջինս դրանով իբր թե փորձում է կանխարգելել բանակում զինվորների հետ կապված դեպքերը:

Այդ պահին տեսնելով Արթուր Դավթյանի դեմքը, նրա միմիկան, ջղաձիգ շարժումները և << անկեղծ>> վրդովմունքը անկեղծ ասած ծիծաղս հազիվ զսպեցի:
Ասեմ ի՞նչու:

Արթուր Դավթյանը, որ երկար տարիներ աշխատել է դատախազությունում, իսկ վերջին 4 տարին էլ զբաղեցրել է գլխավոր դատախազի աթոռը, իրեն պահում էր այնպես, որ անաչառ և անկողմնակալ դիտորդի մոտ համոզմունք էր առաջանում, որ նա հենց նոր է իմացել, որ բանակում, խաղաղ պայմաններում, զինվորներ են կյանքից հեռանում:

Արթուր Դավթյանի այս պահվածքը շատ նման էր այն անեկդոտին, երբ մի հայ հանկարծ (պատահաբար) իմանում է, որ թուրքերը 1915 թվին մեզ կոտորել են, վռազ իրեն գցում է տաքսու մեջ ու շնչակտուր վարորդին ասում է. «Ուստա՛, քշի Թուրքիա, ես դրանց…»:
Չգիտես լաս թե խնդաս:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *