«Վրաստանի հայտնի երգիչ Բաչո Ռամիշվիլին ձայնագրել է իմ երգի վրացերեն տարբերակը». Արմեն Աշոտյան

Արմեն Գևորգի Աշոտյան կուսակցական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ։

1982-1990 թթ. սովորել է Երևանի Ա. Գոգոլի անվան թիվ երեսունհինգ միջնակարգ դպրոցում։ 1990-1992 թթ – ին սովորել է Երևանի թիվ քառասունհինգ միջնակարգ դպրոցում և ավարտել ոսկե մեդալով։

1992-1998 թթ. սովորել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ և ավարտել գերազանցությամբ։

1998-2000 թթ. սովորել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ «Դատական բժշկություն» մասնագիտությամբ ու ավարտել գերազանցությամբ։

Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

“Իմ ընկերը” երգը, որն այդքան սիրվեց Հայաստանում, դուրս է եկել միջազգային հարթակ )))

Իմ վրաց ընկերները քիչ առաջ տեղեկացրեցին ինձ, որ Վրաստանի հայտնի երգիչ Բաչո Ռամիշվիլին ձայնագրել է իմ երգի վրացերեն տարբերակը, որն արդեն հեռարձակվում է հարևան երկրի ռադիոկայաններով:

Փաստորեն, Արամ Ասատրյանից և Թաթայից հետո սա երգի հերթական արտահանումն է Վրաստան ))):

Տեսանյութը դիտեք ստորև․․․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *