Ալիևի դստեր խոշոր խաղադրույքը Սպիտակ Արջի վրա խառնել է ողջ Ադրբեջանը

Սկանդալ Բաքվում․ Ալիևի դուստրը խաղադրույք է կատարել Արթուրի օգտին։ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն։

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8-րդ եզրափակչում, որտեղ 7-1 հաշվով պարտության էր մատնել թուրք ըմբիշին։

Այնուհետև քառորդ եզրափակչում գյումրեցի ըմբիշը 9-0 հաշվով հաղթեց բուլղարացի մարզիկին, իսկ կիսաեզրափակչում 8-1 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի ներկայացուցչի հետ մարտելիս։

Եզրափակիչ գոտեմարտում Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշը Նիկոլոս Կախիլաշվիլին էր, որը ևս լուրջ դիմադրություն ցույց չտվեց, իսկ Սպիտակ Արջը հաղթեց 7-1 հաշվով։

Ադրբեջանական մամուլում լուրեր են տարածվել, որ Իհլամ Ալիևի դուստրը՝ Լեյլան, խոշոր խաղադրույք էր կատարել Արթուր Ալեքսանյանի օգտին։

Այս տեղեկությունը մեծ սկանդալ է առաջացրել Բաքվում, բազմաթի օգտատերեր շատ բացասական են ընդունել այդ, հավելենք նաև, որ այս լուրը պաշտոնական չէ։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *