Զինվորներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն ստացավ, որ երեկ՝ փետրվարի 13ին, Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան ճանապարհներին Ներկա ձյան և բորանի պատճառով կողաշրջվել է, այդ հետևանքով զինվորներից երեքը՝ ծանր վիճակում տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Մեր թղթակիցը փորձեց ճշտել, թե ներկա պահին ինչպես են բժիշկները գնահատում վթարի ենթարկված զինվորների առողջական վիճակը, բայց հոսպիտալից որևիցե ճշտգրիտ տեղեկություն չհաղորդվեց:

Բուժհաստատության ղեկավարի օգնականը մեզ հետ խոսելիս խնդրեց ավելի ուշ զանգահարել` պատճառաբանելով, թե չգիտի ինչի մասին է խոսքը, ու որևիցե տեղեկություն չի կարող ասել մեզ:

Հավելենք, որ ըստ հաղորդած տեղեկության` ավտոմեքենայում եղել են 6 զինվոր:

ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանից Araratnews.am-ը հետաքրքրվեց զինվորների առողջական վիճակի մասին:

«Մեկ ժամկետային զինծառայող Մուրացանի հոսպիտալում հետազոտվել է, երեքի վիճակը բավարար է. նրանք դուրս են գրվել հոսպիտալից»,- պատասխանեց ԶՈՒ ԳՇ-ի ներկայացուցիչը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *