ՏԵՍԱՆՅՈՒԹ(18+) Ստեփանավանում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. Նրանք տեղում մահացել են

Երեկ՝ փետրվարի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով ճամփեզրին կանգնած 60-ամյա Էմմա Ասուլյանն և 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը վրաերթի են ենթարկվել:

«Մերսեդեսն» այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի ենթարկված կանայք դժբախտաբար կյանքից հեռացել են:

Վերջերս շատ հաճախ ենք ականատես լինում նման դեպքերի, պատճառները բազմազան են։ Օրինակ՝ ճանապարհների մերկասառույցի ու վատ տեսանելիության պատճառով, վարորդների ոչ զգոնությամբ վարելու պաճառով։

Քանիցս հորդորում ենք մեքենաները վարել չափազանց աչալուրջ վիճակում, ի վերջո մարդկային կյանքն անգնահատելի է և ոչ մեկիս վիճակված չէ և իրավունք տրված չէ մեր անուշադրության հետևանքով զրկել մարդուն կյանքից։

Մեր անձնակազմը ցավակցում է Ազգուշ Մելիքյանի և Էմմա Ասուլյանի հարազատներին։

Նշենք նաև, որ կատարվում է քննություն։

Տեսանյութը՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *