Գերհզոր աղոթք, որով Տիրոջից կարող եք պաշտպանություն խնդրել ամեն տեսակի չարիքից ինքներդ ձեզ ու ձեր հարազատների համար

Սուրբ ես, ով Տեր, մեր Աստված, ուժեղ ես և փառավորյալ.

դու` որ նստում ես քերովբեական կառքի վրա ու իբրև լույս ծագում արարածներիդ վրա: Լուսավորիր մեզ, Տեր, առավոտյան այս ժամին, որ երբ ցերեկվա լույսը ծագի` մեր վրա ծագի նաև քո գթությունը, ով Մարդասեր:

Հեռացրու մեզանից, Տեր, Սատանայի խաբեությունները, և ողջ սուրբերիդ աղոթքով ու բարեխոսությամբ` խորտակիր նրա բռնությունը: Պտղաբեր դարձրու մեր երկիրը, սնելու համար մեզ` քո ծառաներին, որ միշտ փառավորում ու ներբողում ենք ամենասուրբ Երրորդությանդ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Աղաչում եմ, Տե´ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս ու նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի:

Տուր ինձ նրանով զորություն ու ժուժկալություն, զգաստություն, առողջություն ու պահպանություն իմ անձին օր ու գիշեր։ Ամեն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *