Թե հոկտեմբերի 27-ը և թե Մարտի 1-ը իրականցվել է հենց այս նպատակով. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղն սկսվում է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Ռ. Քոչարյանին մեղսագրվող արարքը սովորական դեպք չէ։ Խոսքն ա՛յն աստիճանի մեղքի մասին է, որը եզակի հանցատեսակն է, որի մասին ընդգծված է սահմանադրության մեջ, Դրա հետ միասին՝ անփոփոխ հոդվածով։

Իշխանությունից դժգոհություններ կան, շատերս Երկմտում ենք, թե ինչու մինչ այժմ ինչ-ինչ քայլեր չեն արվել և այլն։ Գուցե հնարավոր էր ավելի լավ դիրքում լինել այժմ այս դիմակայության մեջ, սակայն նույն է՝ ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն առանց դիմադրության չի լինելու։

Հարվածների նպատակն էլ ոչ թե Ն.Փաշինյանի իշխանությունը տապալելն է, այլ՝ Հայաստանն ընտրված իշխանությունից զրկելը։ Մեծ հաշվով, թե՛ Հոկտեմբերի 27-ը, թե՛ Մարտի 1-ը հենց այդ նպատակով են եղել…

Հարյուրավոր զինվորականներ և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ցուցմունքներ են տալու դատարանում։ Դատավարությունն առհավետ վերացնելու է Ռ. Քոչարյանին որպես գործոն։

Հենց այդ պատճառով էլ նա ամեն ինչ անելու է (թե՛ դատարանի դահլիճում ու թե՛ դրանից դուրս), որ բանը բուն դատաքննությանը չհասնի, իսկ հասնելու դեպքում էլ՝ հնարավորինս քիչ ուշադրության արժանանա։ Սակայն դա ավելին է, քան Ռ. Քոչարյանի դատը։ Այս դատավարությունը հայկական պետականության պատասխանն է իր դեմ նշված ոտնձգություններին»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *