Անկախ Արցախի Հանրապետություն. նոր իրողության ձեւավորման ճանապարհին

Փետրվարի քսաներկուսին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների 3-րդ համատեղ նիստը, որը համախանախագահում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նախագահ Բակո Սահակյանը։

Քննարկումը հաջորդեց Ադրբեջանում «ընտրությունների» ավարտին, Մյունխենում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը ու հրապարակային բանավեճին, ինչի հետ կապված արձանագրվեցին ապատեղեկատվական ու մանիպուլյացիոն բնույթի գրոհներ։

Այդ հոսքերը սնուցվում էին հայկական կողմի մեղմասացություններից, կառուցողականության հարթության վրա արված հայտարարություններից, որոնց կարելի է դիտարկել նաեւ «տարընթերցումների» դիրքերից եւ մեկնաբանել ըստ սուբյեկտիվ հայեցողության, եւ իհարկե, որոշ ընդդիմախոսների բացառիկ անպատասխանատվությունից եւ քաղաքական կուրությունից, ուրեմն կարիք կար այդ ամենում հստակություն մտցնելու։

Վարչապետ Փաշինյանը նույն օր Մյունխենում, Ալիեւի հետ դեբատներից հետո, այդ էական հստակությունը մտցրեց («Մյունխենյան սկզբունքներ» վերնագրած վեց կետերը), սակայն ոչ ամբողջությամբ, մասնավորապես, հայկական կողմի ամբողջական պատկերացումը Արցախի ապագայի վերաբերյալ անհրաժեշտություն ուներ հստակեցման, ու ստեփանակերտյան հանդիպումն ընձեռեց այդ հնարավորությունը։

Փաշինյանը խոսեց Ղարաբաղյան խնդրում բանակցային նոր իրողության ձեւավորման վերաբերյալ, ներկայացնելով դրա անկյունաքարային մասնիկները։ Նախ, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ նույնական են։

2-դը, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է ու առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի խնդրի կարգավորում, այն է՝ «ոչինչ մեր մասին՝ առանց մեզ»։ 3-դը, որ Արցախը եւ Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են ու այստեղ մեր օրակարգը որեւէ ձեւով չի կարող տարանջատված եւ տարբերակված լինել, եւ սա վերաբերվում է 1-ին հերթին Հայաստանի եւ Արցախի Զինված Ուժերի արդիականացմանը, վերազինմանը, պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովմանը, նոր մակարդակի հարաբերությունների հաստատմանը։

4-րդը, որը շեշտվեց Արցախի առաջիկա համապետական ընտրությունների համատեքստում, որ արդեն տարիներ առաջ ժողովրդավարության մակարդակն Արցախում անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարեւան Ադրբեջանում, ինչը եւս 1 անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը եւ Ադրբեջանը երբեւէ որեւէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *