Սուպերվարչապետության համար անպայման պետք չեն կոռուպցիա ու հանցավորություն

Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

Ձեր կուսակցությունը օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մի շարք խնդիրներ ուղղեց, մասնավորապես, թե որքանով է գործող Սահմանադրությունը լեգիտիմ, ու այս ընթացքում «Իմ քայլի» որոշ պատգամավորներ փորձում էին մեկնաբանել, թե որքանով են լեգիտիմ համարում այս Սահմանադրությունը։ Դուք ձեր հարցերի պատասխանը ստացե՞լ եք։

Գրավոր տարբերակով այդպիսի պատասխան, որը մենք կհամարեինք Քաղաքացիական պայմանագրի վարչության դիրքորոշում, չենք ստացել։ Բազում մարդիկ զանազան մեկնաբանություններ տվել են, բայց նրանց հայտնած քաղաքական տեսակետը այս պահին չենք կարող համարել որպես ՔՊ վարչության միասնական դիրքորոշում։

Քանի դեռ չեք ստացել ձեր հարցերի պատասխանը, դեռ վերջնական որոշում չունե՞ք՝ հանրաքվեի ժամանակ «այո»-ի ջատագով կլինեք, թե ոչ։

Ոչ թե նամակում նշված հարցերի պատասխանն ստանալն է հարցը, այլ, ըստ էության, այդ խնդիրներում բարձրացված մտահոգությունների մասին սպառիչ տեղեկություն ու մեկնաբանություն ստանալը։

Այսինքն, մեզ պետք է իմանալ, որ «Այո»-ի օգտին քարոզելու դեպքում մենք պատասխանատվություն ենք վերցնում, որն ավարտվելու է անկախ, անաչառ, որակյալ սահմանադրական արդարադատություն իրականացնող Սահմանադրական դատարանի ստեղծմամբ։ 2-րդ՝ մեզ պետք է իմանալ, որ այս գործընթացը չի հանգեցնելու նոր ճգնաժամերի ու ի վերջո հանգեցնելու է ժողովրդավար Սահմանադրություն ունենալուն։

Դուք ասում եք, որ էական է, որ իշխանությունը նախապես ներկայացնի, թե ովքեր են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոններում իր թեկնածուները։ Իշխանությունն էլ արձագանքում է, որ ինչպե՞ս կարող են դա ասել, երբ Սահմանադրական դատարանի դատավորների մի մասին պետք է առաջարկի Հայաստանի Հանրապետության նախագահը, մի մասին՝ Դատավորների ընդհանուր ժողովը, մի մասին՝ կառավարությունը։

Կոնկրետ կառավարության մասով, մտածում եմ, որևէ հարց չունեն իրենց հետ կոմունիկացիայի և տեղեկատվություն տալու, քանի որ կառավարությունը բացարձակ քաղաքական մարմին է, իր մեծամասնության մեջ ՔՊ անդամներից կազմված մարմին է։ Փաստացի, իրենց քաղաքական ուժը առնվազն ՍԴ 3 դատավորի թեկնածու է առաջադրելու և կարող են հայտնել այդ մարդկանց հնարավոր շրջանակը կամ անունները։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *