Հեղափոխությունը մտել է ավելի կարևոր և ավելի դժվար հանգրվան. Արման Բաբաջանյան

Այսօր Ազգային ժողովում կարևոր լսումներ էին՝ նվիրված Դատաիրավական համակարգի բարեփոխումներին։ Չնայած ջերմում էի և շատ վատառողջ եմ, սակայն մասնակցեցի դրանց, քանի որ բարեփոխումների հատկապես այս փաթեթը համարում եմ գերկարևոր և անկյունաքարային մեր երկրի համար։

Ելույթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև․

Հարգելի գործընկերներ,

Հայաստանում ավելի քան 2 տասնամյակ պետությունն ու իշխանությունը գտնվել են զավթված վիճակում։ Դա ծանրագույն հանցագործություն է, որը կատարվել է համակարգված կերպով՝ ներառելով հանրային եւ պետական կառավարման համակարգի գրեթե ողջ ենթակառուցվքածներն ու դրանց ներկայացուցիչներին։

Պետության զավթմանը մասնակցել են պետական ու տեղական ինքակառավարման մարմինների, ուժային կառույցների ամենաստորին օղակներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաները՝ ընտրությունից–ընտրություն ապահովելով օրվա իշխանության վերարտադրությունը։ Այսինքն, մենք ունեն իրավիճակ, որում պետական կառավարման համակարգի, դատական իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչների մեծ մասը ուղղակի կամ անուղղակի կերպով ներքաշված է եղել այդ հանցավոր շղթայի մեջ։

Պետության զավթումը տեղի է ունեցել այդ թվում ու հատկապես դատական համակարգի՝ դատարանների, Սահմանադրական դատարանի առաջնային դերակատարությամբ, մասնակցութամբ եւ հանցակցությամբ։

Դատական համակարգն իր մասով, Սահմանադրական դատարանը՝ իր, վավերացրել են կեղծված ընտրությունները, ձևական պատիժ նշանակել դրա իրագործողների նկատմամբ՝ լեգիտիմացրել ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումներ գործելու, հետապնդելու, հալածելու իշխանության աշխատելաոճը։

Դատարանները իրենց հերթին դակել են նույն այդ ընտրական գործընթացներից հետո հարուցված գործերոց վճիռները։

Դատական իշխանությունը սրբելը և նրա լիակատար անկախության համար կարևոր երաշխիքների ապահովումը կարելի է համարել հեղափոխությունից հետո և հեղափոխության օրակարգի ամրապնդման անկյունաքարային նշանակության իրողություն։

Իմ համոզմամբ այսօր հեղափոխությունը մտել է ավելի էական և ավելի բարդ հանգրվան։ Շատ հաճախ հեղափոխությունները հանուն բարեփոխումների զրկվում են պետական կառավարման բյուրոկրատական միջանցքներում։ Կա այդ վտանգը նաև Հայաստանում։ Հեղափոխությունը կարող է պարտվել եթե Հայաստանը չկարողանա դատաիրավական այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնք կսինխրոնանան երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների հետ։

Այսօր մենք ունենք նոր քաղաքական իրականություն, ունենք ժողովրդավար իշխանություններ ու ընհանուր առմամբ երկրում հաստատված օրինականություն, սակայն միևնույն ժամանակ ունենք պետական կառավարման, իրավապահ և դատական այնպիսի մարմիններ, որոնք նախկինում թաթախված են եղել հանցավոր ռեժիմի մեջ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *