ՊՊԾ-ից գրություն ենք ստացել. Դատական դեպարտամենտի ղեկավարը բացատրում է՝ ինչու Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով

Դիզվառելիքի գործով դատավարությանը մեղադրյալի կարգավիճակով ներկայացած Սերժ Սարգսյանն այսօր դատարանի դահլիճ մուտք գործեց ծառայողական մուտքից: Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր պատճառը: Ստորեւ մեր զրույցը Փոլադյանի հետ.

— Պարոն Փոլադյան, Սերժ Սարգսյանն ինչո՞ւ ծառայողական մուտքով մտավ դատական նիստերի դահլիճ: Ի՞նքն էր այդպես ուզեցել:

— Մենք գրություն ենք ստացել ՊՊԾ-ից, եւ փորձել ենք բոլորի անվտանգությունը ապահովել: Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ փորձել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության նախկին նախագահի անվտանգության մասով: — Մյուսները չե՞ն ցանկացել, թե՞ դուք չեք տեսել կարևորություն:

— Որ պահին որ ՊՊԾ գունդը պրոբլեմ տեսավ մյուսների անվտանգության հետ կապված՝ կփորձենք նաեւ մյուսների մուտքը եւս առավել անվտանգ ապահովել դատարանի դահլիճ: — Նկատի ունեմ Սերժ Սարգսյանը թիկնապահներով էր, իսկ Սերգո Կարապետյանն, օրինակ, առանց թիկնապահների էր եւ դահլիճ մտավ «ամոթ» վանկարկումների ներքո: Չե՞ք կարծում, որ ավելի շատ նրա անվտանգության հետ կապված խնդիր կար:

— Ես շնորհակալ եմ ձեր առաջարկի համար: Հաջորդ դատական նիստին կփորձենք դիտարկել նաեւ ձեր կողմից բարձրացված մեսիջը եւ ապահովել նաեւ Սերգո Կարապետյանի լրացուցիչ անվտանգության խնդիրը, որ էդպիսի վանկարկումների տեղիք չտանք: — Սակայն իմ մեսիջը էակա՞ն է, թե՞ պետք է լինի գրավոր դիմում:

— Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորապես լրագրողական համայնքի արձագանքը, որպեսզի հետեւություն անենք ինքներս մեր ծառայությունից: Խոսքը մեր՝ դատական դեպարտամենտի եւ կարգադրիչների ծառայության վերաբերյալ է:

— Պարոն Փոլադյան, համարվում է, որ դահլիճի ծառայողական մուտքով մտնելը ավելի անվտա՞նգ է: — Դուք էդպես չե՞ք կարծում: — Նկատի ունեմ՝ անվտանգության երաշխիք ասելով դա՞ նկատի ունեն: — Նաեւ դա է նշանակում, հնարավոր է նշանակի նաեւ, որ օրինակ բազմաքանակ ծառայությունից խնդրենք մարդիկ գան, պատ շարեն, անվտանգություն ապահովեն, սկզբնամուտքից մուտք ապահովենք: Սակայն որպեսզի խուսափենք թե քաղաքացիներին, թե ձեզ նեղություն տալուց, փորձել ենք ապահովել ավելի հանգիստ տարածքով՝ հետնամուտքով: Ինչո՞ւմն է խնդիրը՝ ցանկանում եմ իմանալ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *