Սանդիկովը պատրաստ է հանրաքվեին լինել այն ֆրոնտում, որտեղ թիմակիցները կասեն

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը եւս մասնակցելու է ապրիլի հինգին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին: Իշխանական պատգամավորը ասաց, որ ինքը հիմնականում քարոզչություն իրականացնելու է Լոռու, Արմավիրի մարզում, ինչպես նաեւ Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում, որտեղ ինքն այժմ ապրում է:

-Պարո՛ն Սանդիկով, արդյոք մասնակցելո՞ւ եք հանրաքվեի քարոզարշավին եւ արդյոք ինչ-որ վարչական շրջաններում կամ մարզերում հենց այնտեղ քարոզն իրականացնելու պարտավորվածություն ունե՞ք:

-Քանի որ ես ռուսական համայնքի պատգամավոր եմ, ամենայն հավանականությամբ, աշխատելու եմ իմ համայնքներում, այսինքն՝ այն անձանց հետ, ովքեր ընտրելու իրավունք ունեն, իմ համայնքի հետ բացատրական աշխատանքներ կներկայացնեմ, մեր դիրքորոշումը, մեր տեսլականը: Ինչպես միշտ, քաղաքացու հետ հանդիպումներ կլինեն:

-Իշխանության ներկայացուցիչների միջեւ, կարելի է ասել, բաժանվել են այն տարածքները, որտեղ պետք է քարոզչություն իրականացվի: Արդյոք հստակեցվա՞ծ է, թե Դուք որտեղ եք «կուռացիա» անելու:

-Մտածում եմ, որ միանգամայն տրամաբանական է, որ ես նախ եւ առաջ պետք է աշխատեմ ազգային փոքրամասնությունների հետ, այն համայնքի հետ, որը ես ներկայացնում եմ խորհրդարանում, իհարկե, դա կատարելու եմ: Իսկ մնացած մասով, զուտ գործընկերային, թիմային գործընկերությունից ելնելով, ես պատրաստ եմ: Եթե իմ թիմակցին որեւէ տեղ որեւիցե, այսպես ասած, ֆրոնտում բառիս լավ իմաստով որեւէ ուղղության վրա իմ օգնության կարիքը կա, ապա ես պատրաստակամ եմ օգնելու:

Ես հիմնականում աշխատելու եմ Լոռու մարզի մեր ռուսական համայնքով, որտեղ համեմատաբար խիստ բնակեցված բնակավայրերն են, բացի դրանից Արմավիրի մարզում կա, Դավիթաշեն համայնքում, որտեղ ես բնակվում եմ, այնտեղ էլ կան իմ ազգակիցները:

Ես ավելի շատ կենտրոնանալու եմ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ռուսական համայնքի ներկայացուցիչների վրա: Կարծում եմ՝ դեռեւս ժամանակ կա քարոզչության համար, ես մտածում եմ՝ ժամանակի մեջ հանգիստ կտեղավորվենք եւ պատշաճ ժամանակ կունենանք, որ ժողովրդին հստակ ներկայացնենք հանրաքվեի թե՛ նպատակը, թե՛ սպասելի արդյունքը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *