ՍԱ ՏԵՍՆԵԼ Է ՊԵՏՔ. Քաղաքացին գնացել և VARKS. am-ի իր վարկը 10 դրամանոցներով է վճարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի վարկային կազմակերպություններից «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպության հաճախորդների մի մասը հրաժարվում է իր վարկային պարտավորությունները կատարելուց:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հայաստանյան բանկերը որոշակի «վարկային արձակուրդ» հայտարարեցին, իսկ վարկային կազմակերպությունները համեմատաբար կրավորական դիրքորոշում ցուցաբերեցին։ Հայաստանում 57 մասնաճյուղ ունեցող «Varks.am» ունիվերսալ վարկային կազմակերպությունը երեկ կցկտուր հայտարարությամբ հանդես եկավ։

«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն»,- գրված է Ֆեյսբուք սոցիալական ցանցում ընկերության տարածած հայտարարության մեջ։

Այսօր Մանուել Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ցուցադրել է, թե ինչպես է Varks.am-ը քամում տանում վերջին 10 դրամը, և այնուհետև գրառում է կատարել .

Վերջին 10 դրամը քամում տանում է Varks.am ը, բայց մենք հզոր ենք ու սա թող լինի մեր բոլորիս ամենավերջին 10 դրամը որը վճարեցինք այդ թալանչիներին։ Տարածեք և հայտարարեք, որ Varks.am տարավ ժողովրդի վերջին 10 դրամը, էլ գումար չունենք,որ վճարում անենք։ Թքած ունենք Varks.am ի վրա։

Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *