Այս Գիշեր Մամուլը Պայթել է այս նյութից… Շատ Կոշտ հարված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Բարև վարչապետ, հույս ունեմ, որ լավ ես…
Հա ծանր օրեր ենք ապրում, այդ վիրուսի դեմ ողջ աշխարհն է պայքարում, մենակ մենք չենք… չնայած որ ի տարբերություն շատ ավելի զարգացած շատ երկրների ավելի մեծ պատվով ենք տանում այս պայքարը…

Հա, տեսնում ենք, նկատում ենք, կառավարությունն ամեն բան անում է իր ուժերի ներածին չափով, որ կասեցնի կորոնավիրուսի հետագա տարածումը, յուրաքանչյուր բան անում է, որ հնարավորինս նվազագույնի հասցնի արտակարգ դրության պայմաններում տնտեսության կրած վնասները, քանի որ ուզենք, թե չուզենք, այս ամենն ազդելու է տնտեսության վրա, բայց ողջ հարցը նրանումն է, թե ինչպես ու ինչքան կազդի…

Հա, այս վիրուսի դեմ պայքարը տևական պայքար է լինելու… ու համոզված եմ որ կառավարությունը կգտնի այն ռազմավարությունը, որով հնարավոր կլինի նույսնիկ այս դժվարին պայմաններում տնտեսությանը նոր զարկ տալ:

Այս օրերին, քանի դեռ մեզնից շատերը փակված են տանը ու արդեն իսկ բողոքում են պարապությունից, ձանձրանում են անգործությունից, երկրում հաստատված արտակարգ դրության արդյունքում ու վիրուսի դեմ պայքարի շրջանակներում առնվազն կրկնապատկվել է բուժաշխատողների աշխատանքը: Նրանցից շատերն աշխատում են 24/7 ռեժիմով։

Այս մարդիկ գիշերները չեն քնում, օրերով չեն քնում, այս դժվարին պայքարի առաջին գծում հենց իրենք են կռիվ տալիս, մենք ընդամենը պահեստազոր ենք…
Այս անգամ ուզում եմ դիմել խնդրանքով։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *