Քիչ առաջ Ծառուկյանի միֆը պայթեց. ՀԱՅ ԱԶԳԸ ՉԷՐ ՍՊԱՍՈՒՄ ՍՐԱՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես ինչու պետք է վճարեմ, պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, թող ինքն էլ հոգ տանի քաղաքացիների մասին: Այդ միտքը արտահայտել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ի պատասխան լրագրողների հարցի, թե արդյո՞ք վճարելու է իր այն աշխատակիցներին, որոնք այս օրերին ստիպված են չաշխատել:

Գագիկ Ծառուկյանը կամա թե ակամա պայթեցրել է իր միֆը՝ «ժողովրդի համար» միֆը: Ծառուկյանի վիճակի հակասականությունն այն է, որ արտակարգ դրության պայմաններում ոչ միարժեք իրավիճակներն իրոքից շատ են, որոնք տարընթերցում են առաջացնում գործատու-աշխատող հարաբերությունում:

Մի կողմից չկա համընդհանուր աշխատանքի դադարեցման պատասխանատու որոշում, հաջորդ կողմից՝ կառավարությունից եկող ազդակները միտում ունեն քաղաքացիների ու գործատուների շրջանում ստեղծել ավելի շուտ ոչ աշխատանքային ռեժիմի տրամադրվածություն ու որոշումներ:

Բայց, դա անշուշտ խնդրի միայն մի կողմն է,քանզի հակառակ կողմում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի այսպես ասած չգրված կանոններն են, որոնց մեջ մարդկային արժեքները և առաքինություններն են: Ինչպես օրինակ այն 2000-ից ավելի կամավորականներինը, որոնք միացան պետության ջանքին, որ օգնեն կարիքավորներին:

Երբ աշխատակիցներին վճարելու բարդության վերաբերյալ է խոսում ու պատասխանատվությունն ամբողջությամբ պետության վրա է դնում փոքր կամ միջին որևիցէ գործարար, որը պարապուրդի պայմաններում բավարար շրջանառու միջոցներ չունի մեկ կամ երկու ամիս աշխատավարձի վճարը իր վրա վերցնելու համար, այդ դժգոհությունը բոլորովին հասկանալի կլինի:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *