ՀՐԱՏԱՊ. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկը ահազանգում է

Արդեն 13 օր է, ինչ ԱՅՍ ՈՒ մեր համարյա ողջ անձնակազմը մեկուսացել ենք:

Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ զուտ այն բանի համար,որոհետև 24 ժամյա գրաֆիկով ողջ թիմով աշխատում ու շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։Քանի որ ԲԺԻՇԿ-ՎԱՐԱԿԱԲԱՆ եմ, ու մերժել և չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս ու տվածս երդումը թույլ չի տալիս:

Սակայն ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում տվյալ պահին, բոլորն այնպես են ապրում, կարծես թե ոչինչ չի եղել:

ՀԻՄԱ ԻՆՉԻ ՉԵՔ ՆՍՏՈՒՄ ՏԱՆԸ?????

Եթե Դուք տանը չնստեք, ՈՒՐԵՄՆ տանը կնստեն բժիշկները և ոչ միայն տանը… Հավատացեք ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժ անձնակազմը, որովհետև ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։. ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ!!

Եվ երբ ՄԵՆՔ տանը նստենք, արդեն ՁԵԶ համար շատ ՈւՇ կլինի!!! Այդժամ չասեք, եկեք գործի, մենք վատ ենք….

Մտածեք, մի քիչ մտածեք…. ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ,ԴՈՒՔ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *