Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է Աննա Հակոբյանին. Ֆոտո

Ճանապարհային ոստիկանութունը տուգանել է Աննա Հակոբյանին Շուշանին մեքենայի ղեկին նստացնելու համար

«Այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել։ Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։

Պարզվեց՝ դա օրենքի խախտում է և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։

Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել և ինձ տուգանել տասը հազար դրամ։ Նաեւ սրա՛ համար ենք հեղափոխություն արել եւ այս փաստով եւս մեկ անգամ փաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։

Եւ շնորհակալ եմ Ճանապարհային ոստիկանությանը՝ սկզբունքային աշխատանքի համար»։ Եւ իսկապես նման բան հազիվ թե կարողանային տեսնել նախկին իշխանությունների օրոք։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *