Մի խոսքով , ես սրա մասին ավելի երկար կկիսվեմ : Էս դեռ սինոպսիսն էր. Սոս Ջանիբեկյան

Քիչ առաջ Հայ դերասան՝ Սոս Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Իսկ եթե ասեմ , որ այս վիրուսի շնորհիվ շատ բան է փոխվում դեպի լավը, ավելի կարևոր բաներ քան տնտեսությունն է և նյութական աշխարհը ,մենք ավելի մոտ ենք կանգնում ու քայլ ենք անում , այն հոգևիճակին , որը իրականում մեր երջանկությանը հասնելու կենսական և կարևոր մասն է:

Ինչ քան անիմաստ «գոնկեք» ու վազք ա վերջանում ,որը սնուցում էր էգոն ու ինչքան մոտ է սիրտդ խախաղ ու ուրախ լինելուն:

ինչքան ավելի համովա տան գրեչկեն ու ինչքան անիմաստ թանկարժեք ռեստորանի թանկարժեք ուտեստը : Ու ինչքան ավելի հարազատ են Քո հարազատները, որոնցից օտարացել էիր ու հարազատացել առօրյա օտարներին : Էս սենց կարճ…

Շնորհակալություն բնությանը ,որ պատասխան տվեց մարդկությանը , գլոբալ տաքացումից, վառված անտառների , սատկած կենդանիների , կտրված ծառերի համար , պղտորված ջրերի համար : Որպես հատուցում , սա շատ ավելի մեղմ ա :

Թող առողջանան կորոնավրուսով հիվանդները և թող առողջանան մտքով ու հոգով հիվանդները: Առողջություն բոլորիս:🙌🏻

Մի խոսքով , ես սրա մասին ավելի երկար կկիսվեմ : Սա դեռ սինոպսիսն էր:»

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *