ՀԵՆՑ ՆՈՐ ՀԱՅԵՐ. Հայտի բժշկական լաբարատորիաների տնօրենը խոսեց կորոնավիրուսի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բժշկական լաբորատորիաների տնորենը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի մասին։

«Բարև ձեզ սիրելի ժողովուրդ,
Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ,
Ես Արմանն եմ՝ բժշկական լաբորատորիաների տնորենն եմ.
Ասեմ, որ առաջին անգամն է այս ֆորմատով հանդես եմ գալիս, երբևիցէ ուղիղ եթեր չեմ մտել Ֆեյսբուքի միջոցով։

Ի՞նչն է խնդիրը։ Այսօր մենք բոլորս կանգնած ենք համաշխարհային շատ լուրջ մարտահրավերի առջև, մեր պըտությունը շատ լուրջ և պատասխանատու պահի առաջ է կանգնած և իմ պարտքը համարեցի ուղիղ եթերով կիսվեմ ձեր հետ։

Խնդրում եմ բոլոր ընկերներիս ակտիվ քննարկեք՝ ունեմ լուրջ առաջարկներ, ակտիվ քննարկենք և հասկանանք՝ ինչ կարելի է անել.

Այն թեզը որը ես կառաջարկեմ՝ խնդրում եմ տարածեք, որպեսզի հասնի պատասխանատու մարդկանց, հասնի մեր կառավարությանը։ Ուղերձս հղում եմ բոլորին՝ մեր ազգին։ Տարածենք, քննարկենք ակտիվ, տեսնենք ինչ լուծումներ կկարողանանք գտնել։

Չեմ ուզում խորանամ այն փաստերի մեջ, ինչն արդեն եղել է, ինչն ունենք, որովհետև այսօր դա անիմաստ զբաղմունք ա, դրա ժամանակը չկա։ Իհարկե կարելի էր ավելի լավ, կարելի էր ավելի վատ, կարելի էր սենց, կարելի էր նենց՝ մենք, հայերս ունենք տենց խասյաթ՝ նստենք հետո քննարկենք ինչ կարելի էր։ Բայց այսօր կարելի է միայն մի բան՝ պետք է գործենք։»

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *