ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Սիլվա Հակոբյանը զվարճալի երգով կոչ է անում մնալ տանը

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում յուրաքանչյուրը փորձում են իրենց ներդրումը ունենալ և ինչ-որ կերպ պայքարել կորոնավիրուսի աճի դեմ։

Տանը մնա կոչին մասնակում են շատ, շատերը։ Բոլորն էլ, իհարկե, պետք է հասկանան ստեղծված դրության լրջությունը։ Երգչուհիները, դերասանները, հասարակական գործիչները իրենց սոցիալական ցանցերի էջերը ողողում են տեսանյութերով ու գրառումներով։

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որով կոչ է անում մնալ տանը։

Հիշեցնենք, որ 2006 թվականին Սիլվան BBC-ի կողմից ստանում է մրցանակ, որի համար պայքարում էին ավելի քան երկու հազար մասնակից և BBC-ի վարկանշային աղյուսակի համաձայն դառնում է աշխարհի ամենաերիտասարդ լավագույն երգչուհին։

2007 թվականից Սիլվան սկսում է իր կարիերան՝ թողարկելով երգեր ու համերգներ տալով ողջ Հայաստանում։

Երգչուհու պրոդյուսերը հայրն է՝ Հակոբ Հակոբյանը, երգերը հիմնականում գործիքավորում է եղբայրը՝ Էդգար Հակոբյանը, իսկ երգահանը քույրն է՝ Մանե Հակոբյանը, երգերը հիմնականում ձայնագրվում են ընտանիքի ստուդիայում։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *