ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Անչափ հուզիչ ու տպավորիչ։ Անահիտ Կիրակոսյանի սերենադը՝ հյուրանոցի դիմաց կարանտինում գտնվող հոր համար․

Անահիտ Ալեքսանդրի Կիրակոսյան, հայ դերասանուհի, հաղորդավարուհի, երգչուհի: Երևանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի:

Հաճախել է Հունան Ավետիսյանի անվան յոթանասունչորսերորդ միջնակարգ դպրոցը: 2007 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը:

Երկու հազար յոթ թվականից սկսել է աշխատել պետական կամերային երաժշտական թատրոնում որպես դերասանուհի: 2010 թվականին «Միր» հեռուստաընկերության կազմակերպած միջազգային մրցույթին Անահիտը լավագույն էմոցիոնալ կատարման համար արժանացել է մրցանակի:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ հոր վաթսունմեկամյակի առթիվ հյուրանոցի դիմաց կիթառ է նվագել կարանտինում գտնվող հոր համար։ Հրապարակելով այն՝ կից գրառում է կատարել․ «Իմ լավ Հայրիկ… պապաս… ծնունդդ շնորհավոր… իմ ամրութուն, ուժ, ուսուցիչ, ընկեր…

թեկուզ այսօր չկարողացա ամուր գրկել եւ զգալ ուժդ.. փոխանցել անսահման սերս, կարոտս ու հարգանքս քո հանդեպ… սակայն պատուհանիդ տակ աղջիկներիդ, թոռնիկներիդ ու կնոջդ (մամայիս) սերենադը հուսամ ստացվեց»:

Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *