ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գևորգ Կոստանյանին լավ իրավաբան համարողները թող դիտեն այս տեսանյութը…

Ձեզ ենք ներկայացնում Լևոն Բարսեղյանի Դիպուկ ելույթը ԱԺ-ում։
«Շնորհակալություն պարոն Քլոյանին՝ գրքի համար, Ես մի ուրիշ գիրք եմ բերել, որը ոչ պակաս արժեքավոր չէ՝ «Հայոց պատմություն 12-րդ դասարան» ։ Գործող դասագիրք է, ակադեմիկոսներ են աշխատել վրան։

Փորձեցի Մարտի 1-ի մասին կարդալ, 2-3 տող է գրած։ Անընդհատ հանրահավաքներ, մարտի 1-2 հանգեցրեց ողբերգական դեպքերի։ Տեղի ունեցան ընդհարումներ եղան ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև, որի արդյունքում կյանքից հեռացան 10 մարդ, Եղան վիրավորներ։ Երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն։

Դոկտոր պրոֆեսսոր է գրողը, որ երկրում ՄՏՑՎԵՑ արտակարգ դրություն։ Բոլորդ հիշում եք, որ հրամանագիրը Երևան քաղաքին էր վերաբերվում։ Բայց ես հիշում եմ, որ Գյումրիում և մյուս քաղաքներում էլ էր փաստացի արտակարգ դրություն։

Ազգային անվտանգության ծառայության կամ ինչ-որ անհայտ ծառայության մարդիկ հայտնվեցին լրատվամիջոցներում՝ նույն գիշերը և արգելեցին որևէ լուր հաղորդել եթեր։ Հետագայում՝ 20 օրերին բոլոր տպարաններում նստած էին ԱԱԾ աշխատակիցներ և արգելում էին լույս ընծայել 10 թերթեր։

Կարդում էին թերթի բովանդակությունը և որոշում էին՝ տպել կարելի է, թե՞ ոչ։ Եթե ինչ-որ հոդված անհասկանալի էր լինում՝ զանգում էին շեֆին։ Սա իրական պատմություններ են, վկայություններ են։ Ու շեֆի համար էին կարդում էդ հոդվածը»։
Մանրամասները՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *