ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ ազգի հրաշք բժիշկը րոպեների ընթացքում աշխարհը խառնեց իրար

Ես մտածում եմ, որ սխալ էր սահմանափակումներ մտցնելը: Փորձը ցույց տվեց, որ ոչ մի բան հիմնահատակ չփոխվեց դրանից, պրոբլեմը շարունակում է լինել: Եվ խնդրի լուծումը ոչ թե դրանից փախչելն է, այլ դա կառավարելը:

Կառավարիչները եթե լինեն լավը, կլինի լավ կառավարում, կառավարիչները կլինեն անպետք ու ապաշնորհ՝ հետևաբար կլինի վատ կառավարում: Իսկ դա կստուգենք կյանքից հեռացումների քանակով: Եթե շատ-շատ մարդ կյանքից հեռանան, այսինքն՝ օրական մի քանի տասնյակ, դա Իհարկե վատ է:

Այսօր Հայաստանի Հանրապետոթյունում օրական միջինում 15 մարդ է կյանքից հեռանում քաղցկեղից: Դա վատ կառավարման արդձունք է, բայց այդ հարցը ոչ ոքի այսօր չի հուզում: Բոլորը հետաքրքրված են կորոնավիրուսային վարակով: Եթե օրական 15 մարդ կյանքից հեռանա կորոնավիրուսից, դա կլինի վատ կառավարում, չենք ունենա, ապա կլինի լավ կառավարում:

Այս քայլով ոչ թե պետք է թույլ տալ, որ այդ խնդիրը տարածվի, այլ սա այսօրվա դրությամբ առանց պատվաստանյութի և առանց դեղերի միակ խելամիտ քայլն է՝ իմունիզացված բարիերներով խնդիրը կանխել: Այլ տարբերակ բժշկագիտությունը չունի, բացի իմունիզացված բարիերով խնդիրը լուծելը:

Այսինքն՝ մարդիկ այսպես թե այնպես պետք է վարակվե՞ն: Այո, մարդիկ այսպես թե այնպես պետք է հիվանդանային, կանխատեսումների Համաձայն՝ մեկ տարի ու ավելի ժամանակահատվածում:

Այսօր հնարավորություն կա այդ ժամկետները քչացնել, մի քանի ամսում պրծնել այս խնդրից, գոնե այս հարցի օրհասական զարգացումներից պրծնել: Հետագայում էլ կլինեն դեպքեր, սակայն օրհասական զարգացումներից

ազատվելու համար պիտի մտնել այդ խնդրի մեջ: Եթե մարդիկ չեն ուզում, որ շատ մարդ կյանքից հեռանա, հարկավոր է տարեցներից և խրոնիկ հիվանդություններ ունեցողներից զերծ մնան: Տարեցներն և խրոնիկ հիվանդներն էլ հարկավոր է գնան ինքնամեկուսացման:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *