ՕԿ, Գոհար ջան, արդեն բոլորս իմացանք….Նարեկ Մարգարյան արձագանքել է Գոհար Աբաջյանի գրառմանը

Նարեկ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
ՀՀ ազգային ժողովի նախագահի տիկին Գոհար Աբաջյանը հոբելյանական եսիմորերրորդ գրառոգմը գրեց առ այն, որ նա ArmComedy չի նայում։ Բանը … ՕԿ Գոհար ջան, արդեն բոլորս իմացանք )))
Ո՞րն է այս անգամ պատճառը։ Մեծ հաշվով երկուսն են՝

1) էն մասսային, որը ինքնութրույն դատողություն անելու կարողություն չի, պետք է ասել վատն է՝ մի դիտեք, իրանք առաջ ՀՀ իշխանություններին չէին քննադատում, Իսկ հիմա քննադատում են։ Դա 2 տարի է էության համաձայն միակ փաստարկնա հաղորդման դեմ, որովհետև ոչ մի անգամ, ոչ մի փաստ չի աղավաղվել, ոչ մի կեղծիք չի ասվել, մնում է դա։

Չեն պատկերացնում, որ քննադատությունը կարող է
լինի առանց փաստ աղավաղելու ու լավ հասկանում են, որ ԱրմՔոմեդիի լսարանը քննադատական մտածողությամբ մարդիկ են, ում հնարավոր չէ կերակրել էն կեղծ յութուբային չենելներով տարածվող կոնտենտով։ Դրա համար պետք է գործել ad hominem` անդրադառնալ հաղորդումը ստեղծողներին։

Այստեղից բանականաբար բխող 2 հարցա առաջանում/ բա մինչև հեղափոխություն ու՞մ են քննադատել ԱրմՔոմեդիով 650 հաղորդում շարունակ
բ/ եթե կա իշխանություն, որ պատասխանատու է երկրում կայացվող բոլոր որոշումների համար, բա էլ ու՞մ պետք է քննադատենք 2020թ.-ին։ Արմեն Աշոտյանին ու Կարեն Ավագյանի՞ն։ Ասենք լու՞րջ։ Հա վայ, այստեղ մոռանում ենք որ յութուբային ֆեյք ինդուստրիան մինչ օրս դեռ դրանով է զբաղված 2020թ. և էլ չի հավաքում ԱՅՆ բաղձալի 400000 դիտումները ինչ առաջ էր։

Եվ երկրորդ պատճառը՝
2) Միքայել Մինասյանի երեկվա՝ մայիսի 2-ի տեսանյութը անհրաժեշտ է լայն հանրությանը ներկայացնել որպես «լապշա», ինչը ու Գոհարը փորձում է անել։ Որ ոչ ոք հարց չտա «մի րոպե լու՞րջ իշխանությունը տենց առաջարկներ է արե՞լ՝ մուծվել և հանգիստ ապրել»։ Եթե հա ու՞մ, քանի հոգու՞ կոնկրետ ինչքան, ի՞նչ իրավական հիմքերով, ի՞նչ ոճրագործություններ պետք է թաքցվեն։

Այ էս հարցերը հարկավոր է չտրվեն, դրա համար պետք է խոսել օրինակ տեսանյութում երևացող խոհանոցի շուրջ։ Ընդ որում ամենատխուրը նրանում է, որ մեծ հաշվով տեսանյութը նայածները բոլորն էլ հասկանում են, որ հենց այդպես էլ եղել է, գիտեն էլ ում են այդպիսի առաջարկներ արել և գիտեն ովքեր են էդ առաջարկները հաստատ ընդունել։

Էդ այնքան պարզ է, որ չարժի անգամ խորանալ, սակայն ափսոս որ դրա հետ բոլորս հաշտվել ենք։ Քանի որ եթե օրինակ 2017թ. ինչ-որ մեկը բաց խոսեր այդպիսի առաջարկներից էն հին իշխանության կողմից, ես շատ լավ պատկերացնում եմ, ովքեր էին էդ թեմայով ցույցեր և բողոքի ակցիաներ անելու։ Այն Նույն մարդիկ, որ այսօր էդ թեման ջրում են։
Վերջում, կրկին հիշեցնեմ բոլորին, որ Գոհար Աբաջյանը էլ չի նայում Արմքոմեդին։ Եղա՞վ ))

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *