ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսօրվա՝ մայիսի 4-ի covid-19-ի ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Վերհիշենք երեկվա՝ մայիսի 3-ի կորոնավիրուսի տվյալները. ունեինք 113 covid-19-ի նոր հաստատված դեպքեր ժամը 11։00-ի դրությամբ, իսկ ընդհանուր վարակվածները՝ 2386-ն էին։ Բուժում էին ստանում 1312 քաղաքացի:Covid-19-ից հաջողվել է բուժվել 1035 քաղաքացու։ Կատարվել էր ընդհանուր 24177 ։ Կորոնավիրուսային վարակից կյանքից հեռացել էր ևս երկու քաղաքացի, ընդհանուր՝ 35 քաղաքացի…

ՀՀ ԱՆ կոչ է անում հնարավորության սահմաններում նվազեցնել հանրային վայրերում գտնվելը ու հասարակական տրանսպորտից օգտվելը,
շփումների ժամանակ անպայման պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և անհապաղ տեղեկացնել բժշկին, եթե վերադարձել եք այնպիսի պետություններից, որտեղ covid-19-ի իրավիճակը սուր է, ինքնամեկուսացեք երկու շաբաթ ժամանակով` կապ հաստատելով հիվանդանոցի Ձեր բժշկի հետ, պարբերաբար չափեք ձեր ջերմությունը և արդյունքների մասին տեղեկացնեք բժշկին, խուճապի մի մատնվեք ու իհարկե, պետք է հետևել Ձեր բժշկի խորհուրդներին:

Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա՝ մայիսի 4-ի կորոնավիրուսային համաճարակի նոր տվյալները ըստ ՀՀ ԱՆ. ՀՀ-ում ունենք 121 նոր կորոնավիրուսով հաստատված դեպք, իսկ ընդհանուր դեպքերը՝ 2507-ն են. Ունենք նաև լավ լուր, առողջացածների թիվը երեկվա համեմատ ավելացել է 36-ով, իսկ ընդհանուր՝ 1071-ն են. Փաստացի շարունակում են բուժում ստանալ 1393 պացիենտ. Կորոնավիրուսային վարակի արդյունքում կյանքից հեռացել են 39 քաղաքացի…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *