Խոսքը բորենիների ոհմակի, դրանց սպասարկող քաղաքական տզրուկների մասին է․ Դավիթ Սանասարյանի կոշտ անդրադարձը

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյքն իր էջում գրառում է կատարել․

Ամիսներ շարունակ ահազանգում եմ վտանագավոր աղմուկի վերաբերյալ. ու խոսքը բնավ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով իշխանության քաղաքականությունից դժգոհող քաղաքացիների մասին չէ. նրանք պետք է դժգոհեն ու պահանջեն իշխանությունից արագության մեծացում, ավելի շատ աշխատանք և այլն։ Խոսքը բորենիների ոհմակի ու դրանց սպասարկող քաղաքական տզրուկների մասին է։

Բորենիների մասին շատ եմ խոսել, նորից չեմ անդրադառնա, սակայն հանրությանը հայտնի տզրուկներն անցել են բոլոր սահմաններն ու հերթով թիրախավորում են հանրային գործիչներին եւ իրենց ընտանիքի անդամներին, ինչպես նաև իրենց քիմքին ոչ հաճո ցանկացած քաղաքացու։ Վիճակն այնքան է դժվարացել, որ արդեն հրապարակային սպառնալիքներ են հնչեցնում։

Որպես ՀՀայաստանի Հանրապետության քաղաքացի իրավապահ համակարգի պատասխանատուներից պահանջում եմ գործուն քայլեր ձեռնարկել՝ մարդանց անձնական տարածքի, կյանքի պաշտպանության ու անվտանգության ապահովման խնդրում։ Սա ազատ խոսք չէ, պարոնայք. վիրավորանքի ու սպառնալիքի տեսքով թույն է ներարկվում հանրային ու անձնական տարածք։ Շտապեք կանխել նորանոր հանցագործություններն ու դրանց պատասխան վրեժխնդրությունը։ Ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներց ակնկալում եմ, որ լեզվակռիվների, կռիվների ու քաղաքացու հարցը չլուծող ելույթների

փոխարեն կարևորագույն այդ մանդատն օգտագործեն ու քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացնեն՝ խստացնելով բռնության, վիրավորանքի և սպառնալիքների դիսպոզիցիաները։ Վերջին հարձակումների կապակցությամբ իմ զորակցությունն եմ հայտնում Խառատյանների, Մարությանների և նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքներին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *