Հովհաննես Դավթյանի հումորային տեսանյութը. «Ինչպես է Սերժ Սարգսյանն անցկացնում կարանտինը»

Դերասան Հովհաննես Դավթյանը ծնվել է 1985թ. հունվարի 9-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:

2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2004-13թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:

Խաղացել է Լ.Շանթի «Հին աստվածներ» (Զաքարիա վանական), Խ.Արամունու «Անվերադարձ ապագա» (Գարիկ), Ռ.Մարուխյանի «Եղեգնուհի» (Արքա), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Բժիշկ) և այլ ներկայացումներում:

2004թ-ից աշխատել է Հայաստանի hանրային հեռուստաընկերությունում` որպես կրկնօրինակող, ապա խաղացել է «Արմենիա» հեռուստաընկերության «Մի կաթիլ մեղր» նախագծում:

«Ինչպես է Սերժ Սարգսյանն անցկացնում կարանտինը». Հովհաննես Դավթյանի հումորային մանրապատումը․ (Տեսանյութ) Հումորիստ Հովհաննես Դավթյանը երգիծական տեսահոլովակ է հրապարակել, որում իբրև թե Սերժ Սարգսյանն ընդունում է Գալուստ Սահակյանի մարտահրավերն ու պատմում, թե ինչպես է անցկացնում իր կարանտինային օրերը:

Տեսանյութը կարող եք դիտել ստորև․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *