ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն տարածեց

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Տեսա, թե ինչպես է Մարուքյանը հերթական անգամ խեղաթյուրում իրականությունը սւ արդարանում, թե իբր ես սա չեմ ասել, իսկ ասելիս` սա եմ նկատի ունեցել:

Եվ այժմ տեսանյութ է տարածում, ուր հպարտանալով ասում է, որ հեղափոխության տասնյոթերորդ օրն ինքը եկել է մարդկանց մոտ, երբ մեզ արդեն ծեծել էին, տրաքացրել էին, տարել էին հիվանդանոց, ու մենք արդեն դուրս էինք գրվել:

Իսկ Սերժ Սարգսյանն արդեն ընտրվել էր: Նույնիսկ այսօր չհասկանալով, որ ես այդ գրառումը, որի գոյությունն ինքը հերքում էր, նրա համար էր, որ ինքը գա, միանա մարդկանց Երևանի փողոցներում, այլ ոչ թե Սերժի մասին Ազգային ժողովում խոսելուց և կառուցողական ընդդիմության տեսիլք ստեղծելուց հետո:

Ես այլևս ցանկություն չունեմ անդրադառնալու Էդմոն Մարուքյանին, կարծում եմ մարդիկ ևս այս ամենից հոգնել են: Եվ եկել է ժամանակն առաջ անցնելու:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *