Հայաստանի ազգային հարստություններից է լավաշը՝ հայկական հացը: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա առաջն հազարամյակից:
Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որը համարվում է հայկական խոհանոցի առաջին գործիքը:
«Լավաշ» բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:
Եթե երբևէ մասնակցեք լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն հայկական խոհանոցի ամենահետաքրքիր ու ամենաբարդ գործողություններից մեկն է:
Ըստ հայկական հին ավանդույթի խմորը հունցում է տան ավագ կինը՝ մեծ մայրը, ում օգնում են տան ավագ հարսը եւ հարևան կանայք: Իսկ այժմ տեսեք, թե փոքրիկ հայուհին ինչպես է լավաշ պատրաստում։
Տեսանյութը դիտեք ստորև՝